Մայիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի միջև։
Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել սփյուռքի հետ փոխգործակցության ոլորտում Հայաստանի յուրահատուկ փորձը, ինչպես նաև քննարկել հաջողված փորձի կիրառման հնարավորությունները Ուկրաինայում։
Վալերի Լոբաչը նշեց, որ ծանոթացել է վերջին տարիներին Գրասենյակի գործունեության վերաբերյալ հաշվետվություններին և բարձր է գնահատում իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց մասշտաբը, արդյունավետությունն ու նշանակությունը։
Իր հերթին, Գլխավոր հանձնակատարը մանրամասն ներկայացրեց հիմնական նախաձեռնությունները, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում հայկական համայնքների հետ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև հայրենադարձության և ինտեգրման ոլորտներում իրականացվող ծրագրերը։
Հանդիպման արդյունքներով ձեռք բերվեց պայմանավորվածություն կազմակերպելու խորհրդատվական առցանց հանդիպումներ՝ ուկրաինական կողմին առավել մանրամասններկայացնելու Գլխավոր հանձնակատարիգրասենյակի և Հայրենադարձության և ինտեգրմանկենտրոնի գործունեության փորձը։
Կողմերը քննարկել են նաև փոխադարձհետաքրքրություն ներկայացնող մի շարք այլհարցեր։