Ղրիմի թաթար ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր - մայիսի 18
18 May 2026 14:35

Մայիսի 18-ին Ուկրաինան հարգանքի տուրք է հավաստում Ղրիմի թաթար ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ժամանակակից պատմության ամենաողբերգական էջերից մեկին։


Հենց այս օրը՝ 1944 թվականին, ստալինյան ռեժիմը սկսեց ղրիմցի թաթարների զանգվածային արտաքսումը նրանց պատմական հայրենիքից՝ Ղրիմից։ Այս հանցագործությունը, որն իր էությամբ և հետևանքներով համապատասխանում է ցեղասպանության միջազգային սահմանմանը, նպատակ ուներ ոչնչացնել ղրիմցի թաթար համայնքը որպես բնիկ ժողովուրդ, ջնջել նրանց ներկայությունը թերակղզուց, արմատախիլ անել մշակույթը, լեզուն և ավանդույթները։


Խորհրդային տոտալիտար ռեժիմի կողմից ղրիմցի թաթար ժողովրդի (հիմնականում՝ երեխաների, կանանց և տարեցների) տեղահանումը դարձավ Ղրիմի դեթաթարացմանն ուղղված ռուսական գաղութատիրական քաղաքականության գագաթնակետը։ Մինչ տղամարդիկ ռազմաճակատում էին, խորհրդային իշխանությունը դավադրաբար վտարեց երեխաներին, կանանց և տարեցներին իրենց տներից ու ուղարկեց աքսոր՝ ճանապարհ, որը շատերի համար դարձավ վերջինը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ղրիմցի թաթար զինվորներին և խորհրդային բանակի սպաներին ուղարկում էին աքսորի վայրեր կամ աշխատանքային ճամբարներ։


Խորհրդային տոտալիտար ռեժիմի քաղաքականությունը ղրիմցի թաթարների նկատմամբ փաստացի դարձավ Ռուսական կայսրության՝ Ղրիմի թերակղզու գաղութացման ավանդույթի շարունակությունը, որը Ղրիմի՝ XVIII դարում անեքսիայից հետո իրականացնում էր ղրիմցի թաթարների տեղահանում, սահմանափակում նրանց իրավունքներն ու ազատությունները։


Սակայն, չնայած ահռելի կորուստներին, բռնություններին և տասնամյակների աքսորին, ղրիմցի թաթարները չդադարեցրին պայքարը իրենց հողում ապրելու իրավունքի համար։ Ղրիմի ներկայիս ռուսական օկուպացիան շատ առումներով վերարտադրում է խորհրդային ժամանակաշրջանի ռեպրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված էր ղրիմցի թաթար ժողովրդի դեմ։


(ըստ Ուկրաինայի նախագահի՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության ներկայացուցիչության նյութերի)


Օկուպացված թերակղզում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների հետ քաղաքական, սոցիալական, տեղեկատվական և մշակութային կապերի պահպանման և ապահովման, ինչպես նաև օկուպացված Ղրիմում սոցիալ-տնտեսական և քաղաքական գործընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://ppu.gov.ua/

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux