Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությամբ արտակարգ իրադարձությունների դեպքում Ուկրաինայի դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկները ձեռնարկում են արագ արձագանքման միջոցներ ՝ արտերկրում Ուկրաինայի ֆիզիկական և իրավաբանական անձանց անհրաժեշտ օգնություն ապահովելու համար և այդ մասին տեղեկացնում են բոլոր նրանց, ում դա վերաբերում է Ուկրաինայում:
Եթե արտասահմանում գտնվելու ընթացքում ձեզ ձերբակալել կամ առևանգել են կամ որևէ այլ ձևով սահմանափակել են ձեր ազատությունը, դուք հայտնվել եք վտանգավոր վիճակում արտակարգ իրավիճակի հետևանքով, տարերային աղետի գոտում, տուժել եք հասարակական անկարգությունների, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, դարձել եք ձեր դեմ կատարված հանցագործության զոհ և այլն, անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել այդ մասին արտերկրում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին կամ դիմել ընդունող երկրի իրավասու մարմիններին:
Ձերբակալման կամ առևանգման դեպքում Ուկրաինայի քաղաքացիներին տրամադրվում է համապատասխան աջակցություն որակյալ պաշտպան գտնելու կամ անվճար իրավական օգնություն տրամադրելու հարցում, եթե նման հնարավորություն նախատեսված է համապատասխան երկրի օրենսդրությամբ: Հյուպատոսական պաշտոնատար անձինք հետևում են կալանքի տակ պահելու պայմաններին, որոնք պետք է համապատասխանեն հիգիենայի և սանիտարական պահանջներին, գործի քննության ընթացքին և անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկում խախտված դատավարական և այլ իրավունքները վերականգնելու համար: Դրա հետ եկեղ, Ուկրաինայի դիվանագիտական և հյուպաոսական հաստատությունների աշխատակիցները չեն հանդիսանում քրեական կամ քաղաքացիական դատավարության սուբյեկտներ և չեն կարող մասնակցել գործերի քննությանը և հանդիսանալ որպես փաստաբան, պաշտպան կամ շահերի մշտական նեկայացուցիչ։
ԱԳՆ-ն ապահովում է Ուկրաինայի ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների հարազատներին տեղեկացնելը գործի քննության և դատական քննության ընթացքի մասին: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ, որպես կանոն, քննության նյութերին հասանելիություն ունեն միայն լիազորված անձինք, իսկ գործի վարույթի ընթացքի վերաբերյալ տեղեկատվության չհրապարակումն ապահովվում է հետաքննության գաղտնիությամբ: Հետևաբար, հյուպատոսն իրավունք ունի քննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ համապատասխան երկրի օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով:
Ուկրաինայի քաղաքացու մահվան դեպքում`
1. Օտարերկրյա պետություններում Ուկրաինայի քաղաքացու մահվան դեպքում` հյուպատոսի գործողությունների մեկնարկի համար հիմք է հանդիսանում համապատասխան տեղեկատվության ձեռք բերումը ցանկացած աղբյուրից (հաղորդագրություն իրավասու մարմիններից կամ երկրի ուրիշ պաշտոնական հիմնարկներից, ԶԼՄ, բարեկամների դիմումը, երրորդ անձանց հայտարարությունը, տուրիստական և ապահովագրական ընկերությունների, դատական գործակալների և այլն): Հյուպատոսն անմիջապես ձեռնարկում է սպառիչ միջոցառումներ, որպեսզի պաշտոնական հաստատի այն, ինչպես նաև պարզի միջադեպի բոլոր հանգամանքները և մահացած/զոհված անձի ինքնությունը:
Ըստ որում, հյուպատոսը`
1) կապ է հաստատում, մահացած/զոհված անձի հարազատների խնդրանքով, տեղական սգո ծառայության հետ և պարզում սգո արարողության արժեքը, այդ թվում տրանսպորտային ծախսերը, կապված Ուկրաինա մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով տեղափոխելու, ինչպես նաև բնակության երկրում թաղման հետ կապված ծախսերը. իրենց ի գիտություն հասցնելու:
2) ապահովում է փաստաթղթի պատշաճ գրանցումը քաղաքացու մահվան վերաբերյալ`
ա. այն դեպքում, երբ մահի գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից, անհրաժեշտ է իրականացնել մահվան փաստաթղթի նոտարական թարգմանությունն ուկրաիներենով.
բ. այն դեպքում, երբ մահի գրանցումը չի իրականացվել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից` մահը գրանցել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատանը`
- կազմել ակտ մահվան վերաբերյալ` մահվան մասին բժշկական փաստաթղթի հիման վրա.
- հանձնել մահվան մասին վկայականը և տեղեկանքը` թաղման հետ կապված ծախսերն օգնություն ստանալու համար:
3) տեղեկացնել Հյուպատոսական ծառայության վարչության (ՀԾՎ) օպերատիվ աշխատանքի բաժինը մահվան վերաբերյալ առաջնային փաստաթղթի փոխանցման մասին (նշել` ում, երբ է փոխանցվել փաստաթուղթը և այդ փաստաթուղթերի փոխանցման ճանապարհը), որպեսզի գրանցման բազայում ավելացնեն համապատասխան տվյալները.
4) առգրավում է մահացածի/զոհվածի անձնագիրը և ուղարկում է հանձման վայր` ԱԳՆ-ն կառավարման գլխավոր քարտուղարության թղթակցությունների առաքման միջոցով.
5) Ուկրաինայի Հյուպատոսական կանոնադրության 36-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում, որպեսզի պահպանի գույքը, որը մնացել է Ուկրաինայի քաղաքացու մահից հետո և տեղեկացնում հարազատներին իր ունեցվածքի և գտնվելու վայրի մասին.
6) համաձայնեցնում է մահացածի/զոհվածի հարազատների հետ հարցերը, կապված Ուկրաինա մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով տեղափոխելու վերաբերյալ (Ուկրաինայում ստանալ մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով կարող են միայն մահացածի / զոհվածի մերձավոր ազգականները կամ իրենց կողմից լիազորված անձ), կամ Հայաստանի Հանրապետության տարացքում թաղման հետ կապված հարցերը, այդ թվում`
մահացածի/զոհվածի հարազատներին բացատրել անհրաժեշտությունն ուղարկել Ուկրաինայի ԱԳՆ ՀԾՎ կամ ներկայացնել հյուպատոսին հարազատության աստիճանի ամենամոտ բարեկամի դիմումը, վավերացված նոտարական կարգով, որտեղ պետք է արտահայտվի իր /բարեկամի/ մահացածի / զոհվածի, ընդունելիությունը թաղման վայրի և միջոցի վերաբերյալ.
պարզում է սգո ծառայությունների արժեքի փոխհատուցման հնարավորությունը ապահովագրական ընկերության կողմից զոհված / մահացած Ուկրաինայի քաղաքացու հարազատներին, որտեղ նա, հնարավոր է, ապահովագրված էր, այն անձի, որը նրան հրավիրել է այս պետություն, կամ գործատուի կողմից.
զոհված / մահացած անձի հարազատների մոտ սգո ծառայությունների արժեքը վճարելու համար միջոցների բացակայության դեպքում, տեղեկացնում է նրանց ֆինանսավորման այլ աղբյուրների որոնման անհրաժեշտության մասին (դիմել` Ուկրաինայի մարզային պետական վարչակազմերին, բարեգործական կազմակերպություններին, ֆոնդերին և այլն).
միայն այն դեպքում, երբ զոհված / մահացած անձի հարազատների, սգո ծառայությունների արժեքը վճարելու համար և տրանսպորտային ծախսերը, կապված Ուկրաինա մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով տեղափոխելու հնարավոր ֆինանսավորման աղբյուրների որոնումները չեն տվել դրական արդյունքներ, դիվանագիտական կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ընդունում է որոշում կատարել վճարումը կապված սգո ծառայության ծախսերի հետ, այդ թվում`տրանսպորտային ծախսերը, կապված Ուկրաինա մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով տեղափոխելու, պետական բյուջեյի միջոցների հաշվին.
նախօրոք տեղեկացնում է զոհված / մահացած անձի հարազատներին անմիջականորեն կամ Ուկրաինայի Միգրացիոն պետական ծառայության (ՈւՄՊԾ) և Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության (ՈւՆԳՆ) միջոցով (պատճենը` Հյուպատոսական ծառայության վարչություն (ՀԾՎ)), մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով Ուկրաինայում ստանալու ամսաթվի, ժամի և վայրի մասին կամ արտերկրում թաղման ամսաթվի և ճշգրիտ վայրի մասին:
Տեղեկագրություն` համաձայն առկա Ուկրաինայում դագաղների արտադրության չափանիշների` դագաղի երկարությունը կարող է կազմել 800 – ից մինչև 2300 մմ, լայնությունը գլխամասի մոտ`400 - ից մինչև 850 մմ, լայնությունը ոտքերի մոտ` 300 - ից մինչև 500 մմ, բարձրությունը գլխամասի մոտ` 350 - ից մինչև 500 մմ, բարձրությունը ոտքերի մոտ 280 - ից մինչև 430 մմ: Մետաղական ներդիրի պատրաստման համար պետք է օգտագործվի պողպատյա ցինկապատ բարակ թիթեղ կամ սպիտակ թիթեղ, որի հաստությունը չի գերազանցում 0.4 մմ:
Զոհված / մահացած անձի դագաղն ենթակա է կնքման Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնյաների կողմից կամ կնքվում է Ուկրաինայի դեսպանատան կնքամոմ կնիքով հյուպատոսի ներկայությամբ.
II. Դագաղի / աճյունասափորի հետ միասին ուղարկվում են նաև պատշաճ ձևով ձևակերպված, հարակից փաստաթղթերը`
- մահվան վկայականը.
- դիակիզման վկայականը (եթե մարմինը դիակիզվում է).
- տեղեկանք դագաղում / աճյունասափորում օտար իրերի բացակայության վերաբերյալ.
- բժշկական տեղեկանք զոհված / մահացած անձի մոտ ինֆեկցիոն հիվանդությունների բացակայության վերաբերյալ, տրված Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից և նրա թարգմանությունն ուկրաիներենով կամ տրված հյուպատոսի կողմից վերոնշյալ փաստաթղթի հիման վրա.
- մահվան վերաբերյալ տեղեկանք` սոցիալական ապահովության մարմինների համար թաղման հետ կապված օգնություն ստանալու նպատակով (եթե մահը գրանցվել է Ուկրաինայի դեսպանատան կողմից).
- զոհված / մահացած անձի իրերի և զարդերի նկարագրությունը (եթե այդպիսիք կան).
Վերը նշված փաստաթղթերի փաթեթը կարող են նույնպես փոխանցվել անձի միջոցով, որն ուղեկցում է մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով Ուկրաինա.
III. Այն դեպքում, եթե Ուկրաինայի քաղաքացու մահվան փաստի արթիվ արտասահմանում անցկացվում է քրեական հետաքննություն, հյուպատոսը պարտավոր է վերահսկել նրա առաջընթացը և տեղեկացնել Ուկրաինայի ԱԳՆ ՀԾՎ արդյունքների մասին: