Արտոնագրային գործարքներ
17 October 2013 08:43

ՈՒԿՐԱԻՆԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ  ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

Արտոնագրերի ձևակերպելու կարգը. Ուկրաինա մուտք գործելը, Ուկրաինայից ելքը և Ուկրաինայի տարածքով տարանցիկ երթևեկելը, կարգավորվում է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին»  Ուկրաինայի օրենքով, որն ընդունվել է  2011թ. սեպտեմբերի 22-ին, Ուկրաինա մուտք գործելը, Ուկրաինայից ելքը և Ուկրաինայի տարածքով տարանցիկ երթևեկելն արտոնագրերի ձևակերպման Կանոններով, հաստատված Ուկրաինայի Կառավարության կողմից 2011թ. հունիսի 1-ին  № 567 որոշմամբ և Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության 2011թ. հուլիսի 26-ին  № 196 հրամանով հաստատված հրահանգ՝ Ուկրաինա մուտք գործելու, Ուկրաինայից ելքի և Ուկրաինայի տարածքով տարանցիկ երթևեկելու արտոնագրերի ձևակերպելու կարգի վերաբերյալ

Մուտքի արտոնագրերի տեսակները

 Մուտքի արտոնագրերի (վիզայի) տիպերը բաժանվում են երեք հիմնական դասի`. 

  • տարանցիկ (տեսակ «B»` թույլատրվում է մնալ մինչև 5 օր).
  • կարճաժամկետ (տեսակ «C», թույլատրվում է մնալ ոչ ավելի, քան 90 օր 180 օրվա ընթացքում, առաջին մուտքի ամսաթվից հաշված).
  • երկարաժամկետ (տեսակ «D», տրվում է Ուկրաինա մուտք գործելու` փաստաթղթերի գրանցման նպատակով, որոնք տալիս են իրավունք մնալու կամ բնակվելու Ուկրաինայում ավելի քան 90 օր ժամկետով):

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար արտոնագրերի ձևակերպումը կատարվում է կախված իրենց Ուկրաինայում մնալու ծրագրված ժամկետից և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

 Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ովքեր ստացել են արտոնագրի բացասական որոշում, իրավունք ունեն բողոքարկելու այդ որոշումը, դիմելով դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական այն հիմնարկի ղեկավարին, որը քննել է արտոնագրի դիմումը` բողոքարկման նամակի հետ, որտեղ կարող է հիմնավորել իր կարծիքը, և ներկայացնել դիմում-խնդրանք վերանայելու արտոնագրի ձևակերպումը: Բողոքարկման նամակը ներկայացվում է երկու ամսվա ընթացքում օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի արտոնագրի բացասական որոշում ստանալուց հետո:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux