Քաղաքացիների դիմումների քննումը և մշակումը (առաջարկություններ, դիմումներ, բողոքներ) իրականացվում է Ուկրաինայի ԱԳՆ, Ուկրաինայի օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից, համաձայն Ուկրաինայի «Քաղաքացիների դիմումների մասին» 02.10.1996թ. № 393 օրենքի: Քաղաքացիներն իրավունք ունեն դիմելու ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձևով, մասնավորապես, դիվանագիտական հիմնարկների աշխատակիցների կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ:
Քաղաքացիների դիմումների վերաբերյալ օրենքով սահմանված են պահանջներ (հոդված 5), որոնք պետք է անպայման պարունակեն տեղեկություններ հայտատուի մասին (ազգանուն, անուն, բնակության հասցե): Գրավոր դիմումի դեպքում դիմողը ստորագրում է դիմումը և նշում է ամսաթիվը:
Դիմումը, որը չի պարունակում վերոնշված պահանջները, վերադարձվում է դիմողին համապատասխան բացատրություներով, դիմումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տաս օրից:
Համաձայն օրենքի դրույթների (հոդված 20) քաղաքացիների դիմումների քննման ժամկետը կազմում է մեկ ամիս դիմումը ստանալու օրվանից, անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 45 օր: