20 մայիսի 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի զոհերի հիշատակին և ժամանակակից աշխարհում միջուկային անվտանգության մարտահրավերների քննարկմանը։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ,Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ղեկավարությունն ու ուսանողները, Հայաստանի քաղաքացիներ՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման անմիջական մասնակիցներ, դիվանագիտական հաստատության աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամները։
Իր ելույթի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը շեշտեց Չեռնոբիլի ողբերգության մոլորակային մասշտաբը և ընդգծեց, որ այսօր աշխարհը կրկին բախվել է աննախադեպ սպառնալիքի։
«Եթե 1986 թվականի Չեռնոբիլը անփութության և խորհրդային համակարգի ողբերգությունն էր, ապա ներկայիս ՌԴ գործողությունները գիտակցված միջուկային շանտաժ են։ Ռուսաստանը ատոմային էլեկտրակայանները վերածել է պատերազմի գործիքների՝ սպառնալով աշխարհին միջուկային աղետով՝ որպես պատասխան ժողովրդավարական պետությունների արդար խաղաղություն հաստատելու ձգտմանը»,-նշեց գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Նա նաև հավելեց, որ Ուկրաինան, չնայած լայնածավալ պատերազմի մարտահրավերներին, շարունակում է մնալ համաշխարհային հանրության պատասխանատու անդամ՝ գերճանքեր գործադրելով ճառագայթային անվտանգության ապահովման համար ոչ միայն իր տարածքում, այլև ամբողջ աշխարհում։
Միջոցառման շրջանակում ցուցադրվեցին կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր, որոնք ակնառու կերպով ներկայացրին 1986 թվականի ողբերգական իրադարձությունները, դրանց երկարաժամկետ հետևանքները Ուկրաինայի և Եվրոպայի համար, ինչպես նաև մեր պետության ներկայիս ջանքերը՝ օտարման գոտին գիտական արգելոցի վերածելու ուղղությամբ։
Միջոցառման կենտրոնական հատվածը դարձավ հուզիչ շփումը հայ լիկվիդատորների հետ, որոնք կիսվեցին իրենց հիշողություններով հերոսական աշխատանքի և «անտեսանելի մահվան» դեմ պայքարի մասին։ Ներկաները հարգեցին բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհեցին մարդկությանը աղետի հետևանքներից փրկելու համար, և խորին հարգանք հայտնեցին լիկվիդատոր հերոսներին, որոնք մնում են խիզախության և անձնազոհության կենդանի օրինակ։
Հիշում ենք անցյալի սխրանքը՝ կանգնեցնում ենք միջուկային ահաբեկչությունը այսօր։