Աշխատանքային հանդիպում ուկրաինական կամավորական և վետերանների շարժումների ներկայացուցիչների հետ
08 October 2026 15:00

Հոկտեմբերի 8-ին Ուկրաինայի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչի աշխատանքային հանդիպումը՝ Օդեսայի մարզային մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողների արհմիության նախագահ Մաքսիմ Շեպտիցկու և «Արմերիա» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպումն անցկացվել է նրանց՝ ծառայողական հարցերով Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պաշտպանության ուժերին, ուկրաինացի վետերաններին և պատերազմից տուժած երեխաներին աջակցելու նպատակով համատեղ ջանքերի համակարգման մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝

Քննարկվել է ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչների և միջազգային գործընկերների ներգրավումը՝ Ուկրաինայի զինված ուժերի այն ստորաբաժանումների կարիքների համար դրամահավաքներ կազմակերպելու նպատակով, որոնց հոգ է տանում «Արմերիա» բարեգործական հիմնադրամը։

Նախանշվել են համագործակցության ուղղությունները մարտական գործողությունների մասնակիցներին բժշկական, հոգեբանական և սոցիալական օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց ընտանիքներին աջակցելու ոլորտներում։

Դիտարկվել են հիմնադրամի հովանու ներքո միջազգային մանկապատանեկան մարզական միջոցառումներ կազմակերպելու նախաձեռնությունները, որոնք նպաստում են հայրենասիրական դաստիարակությանը և պատերազմից տուժած երեխաների ինտեգրմանը, ինչպես նաև ամառային արձակուրդների ընթացքում երեխաների՝ Հայաստանի Հանրապետություն առողջարանային և հանգստի նպատակով այցեր կազմակերպելու հնարավորությունը:

Կամավորական և վետերանների շարժումների ներկայացուցիչները միացել են Ուկրաինայի դեսպանատան մարդասիրական դրամահավաք նախաձեռնությանը՝ Ուկրաինայի համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով։ Նախաձեռնությունն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ և ուղղված է Ուկրաինայում շարունակվող հումանիտար իրավիճակի հետևանքով տուժած մարդկանց աջակցությանը։

Ուկրաինայի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի կամավորներին և հասարակական առաջնորդներին՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում իրենց շարունակական ներդրման համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ցուցաբերելու համակողմանի տեղեկատվական և կազմակերպչական աջակցություն նմանատիպ նախաձեռնություններին։

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux