Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգա․
«Ես արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արարատ Միրզոյանի հետ։
Մենք քննարկել ենք մեր քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերությունների ամրապնդումը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում, ինչպես նաև առևտրային և գործարար կապերի ընդլայնման գործնական ուղիները։
Ես նաև հրավիրել եմ նախարար Միրզոյանին այցելել Ուկրաինա։
Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման ամուր հիմք ունեն»։