Լեզուները միավորում են․ Եվրոպական լեզուների օրը Հայաստանի ազգային գրադարանում
01 October 2026 22:45

Հայաստանի ազգային գրադարանում նշվեց Եվրոպական լեզուների օրը, որը մեկ հարկի տակ համախմբեց դպրոցականների, ուսանողների, լեզուների սիրահարների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների։

Միջոցառումը կազմակերպվել էր Goethe-Institut Armenien-ի և Հայաստանում ԵՄ ազգային մշակութային կազմակերպությունների կլաստեր EUNIC Armenia-ի կողմից՝ European Union in Armenia-ի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։

Միջոցառման բացման արարողությանը մասնակցեց Եվրոպական միության դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ով ընդգծեց լեզուների և մշակույթների միջև երկխոսության կարևորությունը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ գրադարանը երկրորդ անգամ է հյուրընկալում Եվրոպական լեզուների օրվան նվիրված միջոցառումը։ Խորհրդանշական է, որ հենց Ազգային գրադարանն է դարձել միջոցառման անցկացման վայրը, քանի որ նրա հավաքածուներում ներկայացված են գրականություն 101 և ավելի լեզուներով։

Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու բազմալեզու ընթերցումների, կարճատև լեզվական դասընթացների, վիկտորինաների և ինտերակտիվ խաղերի։ Տեղի ունեցավ նաև «Լեզուների դասավանդման մեթոդաբանություն․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական ֆորումը՝ Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած բանախոսների մասնակցությամբ։

Հատկապես հաճելի է, որ միջոցառման հանդիսավոր բացման ընթացքում հնչեցին եվրոպական 12 երկրների լեզուներ, որոնց թվում՝ նաև գեղեցիկ հնչեղ ուկրաիներենը ։

Լեզուն պարզապես հաղորդակցության միջոց չէ։ Այն մշակույթ է, հիշողություն, ինքնություն և մարդկանց միավորող կամուրջ։ Հենց այդ պատճառով բազմալեզվության և մշակութային երկխոսության խթանումը եվրոպական տարածքի կարևոր բաղադրիչներից է, որին մաս է կազմում նաև Ուկրաինան։

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux