2025թ. սեպտեմբերի 1-ին Երևանի Տարաս Շևչենկոյի անվան 42-րդ ավագ դպրոցի տնօրեն Մարիաննա Նավասարդյանի և դասախոսական կազմի հրավերով Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը դեսպանության աշխատակիցների հետ մասնակցել է Գիտելիքի օրվա տոնակատարությանը:
Դպրոցի աշակերտները պատրաստել էին հագեցած ծրագիր, որը ներառում էրբանաստեղծությունների մեջբերումներով ելույթներ, երգ ու պար՝ ստեղծելով ջերմ ու հանդիսավորմթնոլորտ:
Իր խոսքում Վալերի Լոբաչը դիմեց աշակերտներին և ուսուցիչներին.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և պատվավոր հյուրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, դուք սկսում եք կրթության նոր ուղի, որը լի է սովորելու, աճելու և փայլելուհնարավորություններով։
Մաղթում եմ, որպեսզի ընդունեք յուրաքանչյուր մարտահրավեր՝ լինի դա բարդ մաթեմատիկականխնդրի լուծում, նախագծի վրա աշխատանք, կամ շարադրություն՝ որպես ձեր ուժեղ կողմերըբացահայտելու և դեպի ձեր երազանքի ապագան մի քայլ անելու հնարավորություն։
Սիրելի՛ աշակերտներ, թող այս ուսումնական տարին լինի ուսումնասիրությունների, ստեղծագործականության և անմոռանալի հիշողությունների տարի, որոնք կմնան ձեզ հետ ամբողջկյանքում:
Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ոգեշնչում, համբերություն և կիրք՝ գիտելիքներ տրամադրելու ևերիտասարդ սերնդի հոգիները սնուցելու ձեր ազնիվ առաքելության մեջ։
Հարգելի՛ տիկին տնօրեն, մաղթում եմ Ձեզ ուժ և իմաստություն՝ դպրոցը նոր նվաճումների ևհաջողությունների հասցնելու համար։
Ինձ համար թիվ 42 դպրոցը եզակի վայր է, որտեղ տաղանդները ծաղկում են, ստեղծագործականությունը փայլում է, իսկ ներառականությունը՝ ոգեշնչում։
Թող Տարաս Շևչենկոյի ոգին խրախուսի ձեզ երազել, խորը մտածել, համարձակորեն գործել ևերբեք չկորցնել հավատն ու հույսը ձեր նպատակներին հասնելու ճանապարհին։ Թող այսուսումնական տարին լինի բարգավաճման, ուրախության և մեծ նվաճումների տարի»
Միջոցառման ավարտին Մարիաննա Նավասարդյանը և Վալերի Լոբաչը ծաղիկներ դրեցին ՏարասՇևչենկոյի հուշատախտակին: