Ուկրաինայի Անկախության 34-րդ տարեդարձը Երևանում
06 September 2025 09:18

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ պաշտոնականընդունելություն Ուկրաինայի Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության շարունակվող լայնամասշտաբ ագրեսիայիպայմաններում միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պետականիշխանության մարմինների և նախարարությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, մշակութային, փորձագիտական և մեդիաշրջանակների, ինչպես նաև Հայաստանի ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման պաշտոնական մասը սկսվեց Ուկրաինայի և Հայաստանի պետականօրհներգերի հանդիսավոր կատարմամբ:

Իր ելույթում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավորհավատարմատար Վալերի Լոբաչը շնորհակալություն հայտնեց միջազգայինգործընկերներին համերաշխության դրսևորման և այն աջակցության համար, որցուցաբերում են Ուկրաինային իրենց պետությունների կառավարությունները, խորհրդարանները և քաղաքացիները:

Նա ընդգծեց, որ ուկրաինացի ժողովուրդը շարունակում է հերոսական պայքարը հանունազատության, անկախության և ժողովրդավարական արժեքների, որոնք ընդհանուր ենՈւկրաինայի, Հայաստանի և ողջ ժողովրդավարական աշխարհի համար:

Միջոցառման պատվավոր հյուրը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերինախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, շնորհավորեցուկրաինացի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ, ընդգծեցուկրաինացի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Ուկրաինային մաղթելխաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվեցին տեսանյութեր Ուկրաինայի բոլորշրջանների բանահյուսական հարուստ ժառանգության մասին:

Ընդունելությունը դարձավ բարեկամական շփման հնարավորություն և վերահաստատեցերկու ժողովուրդների ձգտումը դեպի խաղաղություն, փոխըմբռնում և գործընկերայինհարաբերությունների հետագա զարգացում:


Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux