Հարցազրույցի շրջանակներում դիվանագիտական առաքելության ղեկավարն ամփոփեց ընթացիկ տարվա ուկրաինա - հայկական համագործակցության արդյունքները:
Մասնավորապես դեսպանը նշեց' 2012թ. հաջողված ուկրաինական մշակույթի օրերի անցկացումը, մի շարք Ուկրաինայի պաշտոնյաների այցելությունը Հայաստան և Հայաստանի Հանրապետության ղեկավարների այցելությունը Ուկրաինա, երկկողմ քաղաքական խորհրդակցություններն երկու երկրների արտգործնախարարությունների միջև, ինչպես նաև, համատեղ ուկրաինա - հայկական տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 6-րդ հանդիպման դրական արդյունքները:
Ուկրաինայի դեսպանը, նաև նախանշեց երկու երկրների միջև հետագա քաղաքական և տնտեսական համագործակցության պլանները, տարածաշրջանային համագործակցությունը, մշակութային և մարդասիրական դիվանագիտական առաքելության գործունեությունը:
2013թ-ին Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը: Ուկրաինայի համար գերակայություն է լինելու ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը: Այս համատեքստում Ի.Կուխտան նաև նշել է, որ Ուկրաինան ԵԱՀԿ-ի նախագահողի դերում ուղղելու է իր գործունեությունը, այսպես կոչված, «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և ղարաբաղյան: Բացի այդ, հիշատակելով առևտրատնտեսական համագործակցության հարցը, դիվանագիտական առաքելության ղեկավարը պատմեց մասին Ուկրաինայի տնտեսական ներուժի մասին, ինչպես նաև ազդարարեց տնտեսական ոլորտում ուկրաինա-հայկական համագործակցություն հեռանկարների մասին: