Հանդիպման շրջանակում Հ. Տալյավինին տեղյակ է պահել ԵԱՀԿ առաքելության երկարաժամկետ և կարճաժամկետ գործունեության մասին, որոնք հետևելու են նախագահական ընտրություններին, այնուհետև մտքեր փոխանակվեցին Հայաստանում քարոզարշավի ընթացքի վերաբերյալ:
Իր հերթին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ - ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ուկրաինական կառավարության որոշման համար` փորձառու և վերապատրաստված դիտորդներ ուղարկել Հայաստան, որը, անշուշտ, նպաստում է առաքելության որակյալ աշխատանքին:
Այս համատեքստում անդրադարձ եղավ նաև անհրաժեշտությանը բարելավել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում իրավական դաշտն ընտրական գործընթացի ոլորտում և դրա ներդաշնակեցումը ԵՄ պահանջներին:
Դեսպանը նշել է, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկություններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով։ Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին ՀՀ Նախագահի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել։
Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետևեն 24 երկարաժամկետ և շուրջ 250 կարճաժամկետ դիտորդներ:
Կարևոր խնդիրներից մեկը, որը քննարկվել է հանդիպման ընթացքում, դա և քաղաքական և Հարավային Կովկասի անվտանգության հարցերնեն: