Հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին է փոխանցել 2013-2015 թվականներին հայ-ուկրաինական կրթական համագործակցության առաջարկությունները, որոնք նախանշվել են երկու պետությունների միջկառավարական հանձնաժողովի կողմից: Այս համատեքստում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, կարևորվել է հատկապես միջբուհական կապերի ամրապնդումը:
ՀՀ ԿԳ նախարարն հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն:Անդրադառնալով բաձրագույն կրթության ոլորտում համագործակցության հեռանկարին` ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ընդգրկված է Եվրոպական կրթական տարածքում և բարձրագույն կրթության ոլորտում որդեգրել է միասնական կրթական քաղաքականություն: Մասնավորապես, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, նախապատրաստվում է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն ՀՀ տարածքում գործող բոլոր օտարերկրյա բուհերի մասնաճյուղերը պետք է ընդունելությունը կազմակերպեն միասնական ընթացակարգով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Ուկրաինայի կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանը, Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 142 ավագ դպրոցում ուկրաինական դասարանի բացմանը, ինչպես նաև փոխադարձ համագործակցությանն առնչվող այլ հարցերի: