Հանդիպման հիմնական հարցը` քննարկել հնարավորությունն ավելացնելու ուկրաինական ապրանքների ներմուծումը հայկական շուկայում, ինչպես նաև որոնել հայկական ներկրողների համար նոր (լրացուցիչ) գործընկերներ Ուկրաինայում:
Բացի այդ, հանդիպման ընթացքում նշվեց հայկական մասնավոր ընկերության հետաքրքրությունը համագործակցելու Ուկրաինայի հետ, որը երկար ժամանակ մնում է հուսալի և կանխատեսելի գործընկեր, իսկ ուկրաինական արտադրանքը մեծ պահանջարկ ունի հայ հաճախորդների շրջանում:
Այս համատեքստում, հայկական կողմն արտահայտել է իր շահագրգռվածությունն ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկեր` «Ինտերպայպ Ուկրաինա» ուկրաինական ընկերության հետ և սկսել մի նոր համագործակցություն Պավլոգրադի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի հետ: