Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Ծրագրի համաձայն, կողմերը կաջակցեն ստեղծագործական կոլեկտիվների և անհատ կատարողների փոխանակումներին, մասնակցությանը երկու երկրներում անցկացվող միջազգային փառատոներին և մրցույթներին, կստեղծեն բարենպաստ պայմաններ կերպարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ժողովրդական արհեստների պահպանման բնագավառում համագործակցության զարգացման համար: Կողմերը կաջակցեն համատեղ նախագծերի. կինոյի, թատրոնի, գրականության ոլորտներում, ակտիվորեն կմասնակցեն երկու երկրների համար նշանակալից համարվող իրադարձություններին և միջոցառումներին: Փոխադարձության հիման վրա կկազմակերպվեն մշակույթի, կինոյի օրեր, կիրականացվեն ցուցահանդեսների փոխանակումներ:
Ստորագրված փաստաթղթերի շրջանակներում իրականացվել են համատեղ միջոցառումներ, մշակույթի և արվեստի բնագավառի անհատ կատարողների և ստեղծագործական խմբերի փոխանակումներ, ճարտարապետական հուշարձանների վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև ապահովվել է հայաստանյան ներկայացուցիչների մասնակցությունը Ուկրաինայում կազմակերպվող մրցույթներին, փառատոներին և հակառակը: