Ուկրաինայի Անկախության 35-րդ տարեդարձը Երևանում
04 September 2026 23:10

Սեպտեմբերի 4-ին Երևանում հանդիսավոր կերպով նշվեց Ուկրաինայի Անկախության 35-րդ տարեդարձը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և նախարարությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի և Երևանի թիվ 42 Տ. Շևչենկոյի անվան դպրոցի դասախոսական և ուսուցչական կազմերի ներկայացուցիչներ, մշակույթի, փորձագիտական և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ուկրաինական համայնքի անդամներ։

Միջոցառման մասնակիցները ոչ միայն շնորհավորեցին Ուկրաինային Անկախության հերթական տարեդարձի կապակցությամբ, այլև իրենց աջակցությունը հայտնեցին Ուկրաինայի ժողովրդին, որը շարունակվող ՌԴ լայնածավալ ագրեսիայի պայմաններում պայքարում է իր Անկախության պաշտպանության համար։

Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկեց Ուկրաինայի և Հայաստանի պետական օրհներգերի հանդիսավոր կատարմամբ։

Իր ելույթում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին՝ Ուկրաինային ցուցաբերվող համերաշխության, աջակցության և օգնության համար, որը տրամադրում են տարբեր երկրների կառավարությունները, խորհրդարանները և քաղաքացիները։ Առանձնահատուկ երախտագիտություն հայտնվեց Հայաստանի կառավարությանը և քաղաքացիներին, որոնք տարբեր մակարդակներում աջակցում են Ուկրաինային։

Միջոցառման պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորեց ուկրաինացի ժողովրդին Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ, ընդգծեց ուկրաինացի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Ուկրաինային մաղթեց խաղաղություն, տոկունություն ու բարգավաճում։

Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվեց «Ուկրաինական արվեստի 35 նշանավոր ստեղծագործություններ» խորագրով վիրտուալ լուսանկարչական ցուցահանդեսը։

Միջոցառման առանձնահատուկ մթնոլորտը ձևավորեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի քառյակի ելույթը, որը կատարեց համաշխարհային դասական երաժշտության ստեղծագործություններ։

Ընդունելությունը ևս մեկ առիթ դարձավ բարեկամական շփումների համար և վերահաստատեց խաղաղության, փոխըմբռնման և գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման ընդհանուր ձգտումը։


Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux