Օգոստոսին Ուկրաինայի պաշտպանների և պաշտպանուհիների 20 երեխաներ Օդեսա քաղաքից և Օդեսայի մարզից ճանաչողական այցի շրջանակում այցելեցին Հայաստան։
Գրեթե երկու շաբաթ երեխաները գտնվել են Դիլիջան քաղաքում, որտեղ ծանոթացել են Հայաստանի մշակույթին, ավանդույթներին և պատմությանը, այցելել երկրի տեսարժան վայրեր և ստացել բազմաթիվ նոր ու վառ տպավորություններ։ Այս ճանապարհորդությունը նրանց համար նաև հնարավորություն էր վերականգնելու ուժերը, զգալու հոգատարություն և լցվելու դրական հույզերով։
Ուկրաինայի պաշտպանների և պաշտպանուհիների երեխաների՝ Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում նրանց շրջապատել են անկեղծ ջերմությունը, ուշադրությունն ու հյուրընկալությունը։
Ուկրաինայի դեսպանությունը խորին երախտագիտություն է հայտնում հայկական կողմին այս այցի բարձր մակարդակով կազմակերպման, համակողմանի աջակցության և ուկրաինացի երեխաների նկատմամբ անկեղծ հոգատարության համար։