Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մասնակցեց «Իրադարձություններն Ուկրաինայում և դրանց ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» կլոր սեղանի նիստին, որը տեղի ունեցավ Երևանում Կովկասի Ինստիտուտում:
Միջոցառումը տեղի ունեցավ փորձագետների, լրագրողների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների մասնակցությամբ:
Դեսպանը տեղեկացրեց Ուկրաինայում տեղի ունեցող հիմնական իրադարձությունների մասին, մասնավորապես Մինսկի համաձայնագրերի իրականացման և Ուկրաինայի Արևելքում իրավիճակի կարգավորման:
Պատասխանեց կլոր սեղանի մասնակիցների հարցերին: