Երևանում տեղի ունեցան միջոցառումներ կապված Տարաս Շևչենկոյի ծննդյան 201-ամյակին:
Դեսպանատան ներկայացուցիչները, ուկրաինական համայնքը, Երևանի Շևչենկոյի անվան № 42 դպրոցի աշակերտները, Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները և պրոֆեսորա – դասախոսական անձնակազմն այս օրվա կապակցությամբ ծաղիկներ դրեցին Տարաս Շևչենկոյի հուշարձանին:
Ծաղիկները դնելուց հետո աշակերտները, ուսանողները, Ուկրաինայի համայնքի ներկայացուցիչներն արտասանեցին հատվածներ Տարաս Շևչենկոյի ոտանավորներից:
Հավաքվածներին ելույթով դիմեց Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ի.Կուխտան: