2015թ. մարտի 3-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հանդիպեց ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանի հետ
Քննարկեցին հայ-ուկրաինական համագործակցության հարցերը միգրացիոն գործընթացների ուղղությամբ, մասնավորապես, անդրադարձան Ուկրաինայի և Հայաստանի միջև ռեադմիսիայի համաձայնագրի մշակման հարցին:
Մտքեր փոխանակեցին վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների վերաբերյալ` Ուկրաինա - ԵՄ, Հայաստան - ԵՄ բանակցային գործընթացին համատեքստում: