Ս.թ. հուլիսի 22-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան Երևանի մամուլի ակումբում անցկացրեց մամլո ասուլիս հայկական և արտասահմանյան հեռուստա-, ռադիո-, տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների համար: Այստեղ ներկա էին ընդունող երկրի բոլոր առաջատար ԶԼՄ-ների ռեսուրսները:
Ուկրաինական դիվանագիտական առաքելության Ղեկավարն ուժեղացրեց ուկրաինական կողմի ազդանշանները` Դոնբասի երկնքում ահաբեկիչների կողմից խփված Boing-777 (չվերթ MAS-17) «Մալազիական ավիաուղիներ»-ի քաղաքացիական ինքնաթիռի համատեքստում:
Դեսպանը նշեց, որ ուկրաինական կողմն ունի բոլոր հիմքերն ենթադրելու, որ այս դեպքում խոսքը գնում է ինքնաթիռի նպատակային ոչնչացման մասին` հակաօդային հրթիռային համալիրի օգնության: Ահաբեկչությունից մի քանի ժամ հետո, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ստացավ և հրապարակեց անհերքելի ապացույցներ, որ մալայզիական ավիաընկերության ինքնաթիռը ոչնչացվել է Ուկրաինայի արևելքում զինված գրոհայինների կողմից ռուսական զենքով:
Խոսելով հայ-ուկրաինական հարաբերությունների մասին`դեսպան Կուխտան ընդգծեց, որ 2 պետություններն երկար տարիներ ունեցել են ամուր տնտեսական ու մշակութային կապեր, որոնք Ուկրաինան մտադիր է ամրապնդել: Մինչ տարվա վերջ Հայաստանում կանցկացվի հայ-ուկրաինական ժողով, որի ժամանակ կքննարկվեն երկու պետությունների տնտեսական համագործակցության հնարավորությունները, կդիտարկվի Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրած Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությանն ու մաքսատուրքերին վերաբերող հարցեր:
Նա ընդգծեց նաև, որ Ուկրաինայի գործող իշխանությունները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի հարաբերությունները և տարբեր վերպետական տնտեսական կառույցների ինտեգրումը չի կարող խաթարել դրանց բնականոն ընթացքը: «Անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 223 միլիոն դոլար: Եվ Ուկրաինան և Հայաստանը հետաքրքրված են երկկողմ ներմուծմամբ ու արտահանմամբ: Քանի որ Եվրասիական տնտեսական միությունում սակագներն ուրիշ են լինելու, բնականաբար, իսկ Ուկրաինան էլ պարտավորություն է ստանձնել Եվրոպական Միության առջև, կարծում եմ, որ
բանակցություններն անհրաժեշտ են», - ասաց Իվան Կուխտան:
Դեսպանը տեղեկացրեց, Երևանյան «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի արդյունքների մասին, որն այս տարի նվիրված էր ակնառու ուկրաինական կինոռեժիսոր Փարաջանովի 90-ամյակին: