Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանի հետ
21 July 2014 17:12

2014թ. հուլիսի 21-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հանդիպում անցկացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանի հետ, որի ընթացքում հայկական կողմը տեղեկացվեց Նադեժդա Սավչենկոյի Ռուսաստան անօրինական արտահանման վերաբերյալ:

Հայկական կողմը տեղեկացվեց Boing-777 (չվերթ MAS-17) «Մալազիական ավիաուղիներ»-ի քաղաքացիական ինքնաթիռի կործանման մանրամասների մասին: Boeing-777-ը վայր է ընկել ռուս – ուկրաինական սահմանի մերձակայքում՝ Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Գրաբովո բնակավայրից 3 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Ինքնաթիռը կատարել է Ամստերդամ (Նիդեռլանդներ) Կուալա Լումպուր (Մալազիա) չվերթը:

Այս կապակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան կրկին անգամ կոչ արեց հայկական կողմին դատապարտել Ռուսաստանի գործողությունները` ահաբեկիչների աջակցության գործընթացում և Ուկրաինայի արևելքում բռնության աճման մեջ:

Ա. Հովակիմյանը ողբերգության համար ափսոսանք հայտնեց և անդրադառնալով հուլիսի 18-ի ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության, հայտնեց, որ պաշտոնական Երևանը մշտապես դատապարտում է և շարունակում է համարել, որ բացարձակապես անընդունելի է ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ի դեմ քաղաքացիական ինքնաթիռների: Նա նշեց, որ Հայաստանը բոլոր հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից է:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, մասնավորապես Բրյուսելում «Արևելյան գործընկերության» նախարարական հանդիպման համատեքստում, որտեղ մասնակցելու են Ուկրաինայի  և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux