Սահմանափակումները, որոնք կապված են Ռուսաստանի օդային միջավայրի օգտագործման հետ, որեւէ կերպ չեն անդրադառնա Ուկրաինա-Հայաստան չվերթների վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Աչոյանը:
Նրա խոսքով՝ ավիաընկերությունն ամեն օր Կիեւ-Երեւան-Կիեւ ավիափոխադրումներն է իրականացնում չվացուցակին համաձայն: «Հայական չվերթներն իրականացվում են գոյություն ունեցող միջազգային ուղերթներին համապատասխան: Ուկրաինայի հարավ-արեւելքում մալայզիական ինքնաթիռի վթարի կապակցությամբ չվերթները փոփոխություններ են կրել երեք շաբաթվա ընթացքում. նշված գոտին փակվել է միջազգային չվերթների համար: Սրա հետեւանքով Կիեւ-Երեւան չվերթի տեւողությունը 30-35 րոպեով ավելացել է»,- նշել է Տիգրան Աչոյանը՝ պարզաբանելով, որ այս պահին, այն պայմաններում, երբ ինքնաթիռները շրջանցում են Ուկրաինայի հարավարեւելյան շրջաննները, դեպի Հայաստան չվերթներն իրականացվում են Թուրքիայի եւ Բուլղարիայի վրայով: Նա նաեւ հավելել է, որ ավիատոմսերի գները չեն փոխվել:
Հիշեցնենք, որ ի պատասխան եվրոպական պատժամիջոցնրի՝ Ռուսաստանն օգոստոսի 7-ին արգելել է ուկրաինական ու եվրոպական որոշ մասնավոր չվերթներն իր տարածքում: