10.07.2014թ. Երևանում կայացավ «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողով, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան
10 July 2014 16:57

Երևանում կայացավ «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողով, որի նպատակն է քննարկման միջոցով գտնել ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը պահպանելու ուղիներ և որոշել հետագա անելիքը:

Անհատական գործողությունների ծրագիրը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործում է 2006 թվականից: Հայաստանը և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել մոտակա երկու տարվա ընթացքում գործակցության չորրորդ ծրագիրը կյանքի կոչելու համար: Գիտաժողովը համընկել է ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚  ծրագրի 20-ամյակի հետ:

Սույն թվականի հուլիսի 10-ին, տեղի ունեցավ «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) և ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Զեկույցներով հանդես կգան ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Ն.Գ. Սամվել Մկրտչյանը, ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ն.Մ տ-ն Քեթրին Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ն.Գ. Ռայներ Մորելը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության
 հիմնադրամ - Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լարիսա Մինասյանը եւ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux