Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան հանդիպում անցկացրեց Օդեսայի մարզային պետական կառավարման արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման վարչության ներկայացուցիչների հետ:
Ս.թ. հուլիսի 3-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան հանդիպում անցկացրեց Օդեսայի մարզային պետական կառավարման արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման վարչության ներկայացուցիչների հետ, ովքեր մասնակցում էին «Կեղտաջրերի բնական մաքրման համակարգեր խրախուսող սևծովյան ցանց» WASTEnet գործընկերների ծրագրի երրորդ հանդիպմանը, որը տեղի ունեցավ Երևանում: