Երևանում 2014թ. ապրիլի 18-ին, Հայաստանի Հանրապետության Գրողների միությունում տեղի ունեցավ գրական երեկո նվիրված Տարաս Շևչենկոյի 200-ամյակին:
Այս միջոցառմանը մասնակցեցին ՀՀ գրողների միության անդամները, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան դիվանագետները, ուսուցիչները և Մեծ գրողի անվան թիվ 42 դպրոցի աշակերտները, հայկական հանրությունը:
Ուկրաինայի դեսպանատան Խորհրդական Ի.Ռոմանը տեղեկացրեց ներկաներին Հայաստանի Հանրապետությունում անկացվող իրադարձությունների մասին կապված Տարաս Շևչենկոյի 200-ամյակի հետ, ինչպես նաև հանդես եկավ մի նյութով վորտեղ նկարագրված էր Մեծ բանաստեղծի կյանքի և ստեղծագործությունների էջերը, ինչպես նաև իր անձի տեղն ու դերը ներկա ուկրաինական պետության համար:
Դպրոցի աշակերտները կազմակերպել են մշակութագեղարվեստական ծրագիր, որի ընթացքում ծանոթացրեցին միջոցառման մասնակիցներին Տարաս Շևչենկոյի կյանքի և ստեղծագործական ճանապարհին, կատարեցին ուկրաինական ժողովրդական երգեր և պարեր: