Ս.թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան դիվանագետները հանդիպում անցկացրեցին Հայաստանի ուկրաինական համայնքի հետ:
Հանդիպմանը կարդացվեց Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ա.Դեշիցայի շնորհավորական ուղերձի տեքստը աշխարհի բոլոր ուկրաինացիներին` մեծ Զատկի տոնի առիթով: Նույնպես այդ առիթով ուկրաինական համայնքին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտայի անունից շնորհավորանքները:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է համատեղ «Նեբեսնայա սոտնյա» ֆիլմի դիտումը` «Ձմեռը, որ մեզ փոխեց» շարքից, որից հետո կողմերը մտքեր փոխանակեցին Ուկրաինայի և Հայաստանի առկա իրավիճակի վերաբերյալ:
Դեսպանատան ներկայացուցիչները պատասխանեցին ուկրաինական համայնքի բազմաթիվ հարցերին, կապված քաղաքականության, տնտեսականության հետ և հյուպատոսական թեմաներով, հայ-ուկրաինական հարաբերությունների արդիական հարցերին:
Հանդիպման վերջում հստակեցվեցին Հայաստանում հերթական համատեղ միջոցառումների անցկացման հարցերը` նվիրված Տարաս Շևչենկոյի 200-ամյակին: