2014թ. ապրիլի 12-ի վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքները, որոնց մասնակցել են հազարավոր երևանցիներ։ Երևանն ավելի մաքուր և ավելի կանաչապատ տեսնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են նաև հասարակական տասնյակ կազմակերպություններ։ Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ թվում և
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների: