Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին:
Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի 2013թ. հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները: Արտաշես գեղամյանն ընդգծեց, որ ուշադրությամբ հետևել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի նախագահների հրապարակային ելույթներին՝ հատկապես կապված ՄՄ-ի հետ:
Կառավարության ընդունելությունների տանը տեղի կազմակերպված շնորհանդեսին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: