2014թ. փետրվարի 6-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան հանդիպեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա.Գալստյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին ուկրաինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի և էներգետիկ օբյեկտների նախագծման, վերակառուցման և արդիականացման աշխատանքներում:
Բացի նշվածից, Ի. Կուխտան տեղեկացրեց Արեգ Գալստյանին Ուկրաինայի Պետական էներգաարդյունավետության և էներգախնայողության գործակալության մտադրությունների մասին 2014թ. Կիևում անցկացնել սեմինարներ «Էներգախնայողության այլընտրանքային ձևերի օգտագործում` ԵՄ-ն փորձն Ուկրաինայի համար» թեմայով, բնակարանային և կոմունալ տնտեսության ոլորտում բարեփոխումների շրջանակներում և հրավիրեց Հայաստանի էներգետիկ գերատեսչությունների ներկայացուչիչներին մասնակցելու նշված միջոցառմանը:
Իր հերթին, Արեգ Գալստյանը տեղեկացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի ծրագրերի հեռանկարների և կարգավիճակի մասին: