2014թ. փետրվարի 3-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան հանդիպում անցկացրեց «ԲԱՐՎԱ» ինովացիոն կենտրոնի նախագահ, ՀՀ ԱԱՊ (առևտրաարդյունաբերական պալատի) նախագահի տեղակալ Արամ Վարդանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատի հետագա համագործակցության հարցերը:
Մասնավորապես, քննարկվեցին պոտենցիալ գործընկերներ որոնման հարցերը, ովքեր հետաքրքրված են հակակարկտային պաշտպանության համակարգով, որը մշակվել է Հայաստանում:
Նաև համաձայնել են Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայման անհրաժեշտության մասին: