2014թ. հունվարի 1-ից, Ուկրաինան նախագահում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներում: Համապասխան որոշումը կայացվել է պետությունների ղեկավարների կողմից 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում, ԱՊՀ գագաթնաժողովին, որի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրապարակել է Ուկրաինայի նախագահության հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք ուղղված են ամրապնդմանը և հետագա առաջընթացի զարգացմանն ԱՊՀ երկրներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:
Ուկրաինան միաժամանակ նախագահում է ԱՊՀ բոլոր բարձրագույն մարմիններում` Պետությունների ղեկավարների խորհրդում, Կառավարությունների ղեկավարների խորհրդում, Արտաքին գործերի նախարարների խորհրդում, Տնտեսական խորհրդում և բացի այդ մշտական ներկայացուցիչների խորհրդում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում և ԱՊՀ Տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերով հանձնաժողովում:
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներում Ուկրաինայի նախագահության սկզբի կապակցությամբ, Արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լ.Ա.Կոժարան հանդիպում անցկացրեց ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկցեցին ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթությունները, առաջնային միջոցառումները և մասնակից պետությունների միջև համագործակցությունը` իրականացման նպատակով: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ հիմնական ջանքերն ուղղվելու են ապահովելու ԱՊՀ հետագա զարգացման վրա և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:
Նախագահության շրջանակներում հիմնական շեշտադրումը դրվելու է երկրների տնտեսական բաղադրիչի վրա, մասնավորապես` տարանցիկ խողովակաշարերի համաձայնագրերի նախագծերի նախապատրաստմանը, առևտրի ծառայությունների մասին, արտահանման տուրքի աստիճանական վերացման արձանագրությանը:
Նույնպես իր նախագահության շրջանակներում, Ուկրաինան զգալի ուշադրություն կնվիրի մշակութային և հումանիտար համագործակցության բաղադրիչի զարգացմանը:
Հաշվի առնելով այն, որ 2014թ. Համագործակցությունում հայտարարված է զբոսաշրջության տարի` նախատեսվում է Կիևում անցկացնել միջազգային զբոսաշրջային ֆորում, ԱՊՀ-ի զբոսաշրջության խորհրդի նիստեր և մի շարք այլ միջոցառումներ: