2014թ. փետրվարի 4-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան մասնակցեց հայկական «Արմթաբ» պլանշետների պաշտոնական շնորհանդեսին ու ցուցադրությանը, որը կազմակերպել էր «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics») տեղական ընկերությունը:
Միջոցառումը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Ավանեսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական արաքելության ներկայացուչիչների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախատեսվում է, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 դոլար, ինքնարժեքը` 135 դոլար: ՀՀ կառավարությունը թույլատրել է արտադրող ընկերությանը՝ գործունեություն ծավալել Ազատ տնտեսական գոտում: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքն սկսել 2014թ.-ի հունվար-փետրվար
ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ: