Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու համատեքստում, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հանդիպեց հայտնի ուկրաինացի գիտնական, փիլիսոփա և հայագետ Իրինա Գայուկի հետ:
Հանդիպման ընթացքում ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարը շնորհավորեց Իրինա Գայուկին Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգև ստանալու կապակցությամբ /«Մովսես Խորենացի» մեդալ/, որը ս.թ. ապրիլի 27-ին նրան հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: