Երկրի մասին հեռուստատեսային ծրագիր պատրաստելու նպատակով և, մասնավորապես, Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործունեության վերաբերյալ` Հայաստան է ժամանել «ԻՆՏԵՐ» ուկրաինական հեռուստաալիքի անձնակազմը:
Նյութի պատրաստման համատեքստում ուկրաինական հեռուստաալիքի ներկայացուցիչները նաև բացառիկ հեռուստատեսային հարցազրույց վերցրեցին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայից:
Հարցազրույցի շրջանակներում դիվանագիտական առաքելության Ղեկավարը պատմեց ուկրաինա-հայկական համագործակցության հիմնական զարգացվող ուղղությունների մասին, նշելով, երկկողմ երկխոսության բարձր մակարդակը և վստահության բնույթը բոլոր մակարդակներում: