Ուկրաինայի և Հայաստանի միջև համագործակցության արդիական հարցերի քննարկելու նպատակով, մասնավորապես, ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության համատեքստում, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հանդիպեց Հայաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, որը ներառում է ԵԱՀԿ վարչությունը, Սամվել Մկրտչյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը դրական գնահատեցին համագործակցությունն երկու երկրների միջև, ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների մակարդակով, այդ թվում`ԵԱՀԿ-ի:
Հանդիպման շրջանակում զրուցակիցները նաև քննարկեցին ներքին քաղաքական իրավիճակը Հայաստանում վերջին Հանրապետության Նախագահի ընտրությունների անցկացման համատեքստում և երկրի նոր կառավարության ձևավորման, ինչպես նաև քննարկեցին Հարավային Կովկասում անվտանգության հարցերը: