«Հակամարտությունը և հաշտեցունը Կենտրոնական-արևելյան Եվրոպայի կինոմշակույթում» կինոփառատոնը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան կողմից, ինչպես նաև ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ակտիվ օժանդակությամբ, ՀՀ Լեհաստանի դեսպանատան և Եվրոպական միության ներկայացչության աջակցությամբ:
Միջոցառման շրջանակում ակադեմիայի ուսանողներին և դասախոսական անձնակազմին ներկայացվեց «Գալիցիայի երեք պատմություն» ֆիլմը, ինչպես նաև տեղի ունեցավ աշխույժ քննարկում և կարծիքների փոխանակում ֆիլմի սյուժեի պատմական ասպեկտների վերաբերյալ:
«Երևան - Վաշինգտոն» հեռուստակամուրջի կազմակերպման շնորհիվ, ակադեմիայի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շփվելու ֆիլմի ռեժիսորներից մեկի` Օլգա Օնիշենկոյի հետ, ով գունեղ պատմեց այս ֆիլմի ստեղծագործական աշխատանքների մասին, ինչպես նաև այն պատճառների, որոնք դրդեցին իրեն ընտրել հենց այդ համալիր թեման:
Իր ելույթում ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծեց նման փառատոնի անցկացումը պատեհաժամ և անհրաժեշտ, որի նպատակն է խթանել հայ հասարակության ըմբռնումը պատմական իրադարձություններին ոչ միայն Ուկրաինայում, այլև եվրոպական տարածքում: