Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ հանդիսավոր միջոցառում նվիրված Տարաս Շևչենկոյի ծննդյան տարեդարձին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները և պրոֆեսորա – դասախոսական անձնակազմը, ուկրաինական համայնքի ներկայացուցիչները, մշակութագեղարվեստական հասարակությունների անդամները և դեսպանատան աշխատակիցները:
Ի. Կուխտան իր ելույթում ներկայացրեց ստեղծագործության հակիրճ ուրվագծերը, իսկ Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները ներկայացրեցին զեկույց Տարաս Շևչենկոյի կյանքի մասին:
Միջոցառման շրջանակում ներկայացված էր լայն համերգային ծրագիր, որի ընթացքում, արտասանվում էին մեծ բանաստեղծի ոտանավորները, ինչպես ուկրաիներեն, այնպես էլ հայերեն թարգմանությանբ և կատարվում էին ուկրաինական երգեր և պարեր:
Բոլոր միջոցառումները իրականացվող Հայաստանում կապված «Շևչենկոյի օր»-ի տոնման հետ կներկայացվեն Հայաստանի ուկրաինական ֆեդերացիայի թերթում և մի շարք առաջատար հայ ինտերնետ պորտալներում: