Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մասնակցեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի միջոցառումների բացմանը
19 March 2013 16:44

Մարտի 19-ին ԱԳՆ-ում կայացած ընդունելությամբ մեկնարկեցին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի միջոցառումները:

Ընդունելությանը ներկա էին Հայաստանի ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը, կառավարության անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, Հայաստանի երկու մոտ տասնյակ բնակավայրերի ղեկավարներ, Երևանում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ  Հայաստանում մեծ թափով նշվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, որոնք տարեց տարի առավել ընդգրկուն են դառնում` ավելի շատ մասնակիցներ ներառելով: Ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ Երևանում և Հայաստանի մարզերում կկազմակերպվեն շուրջ հարյուր  հիսուն մշակութային, գեղարվեստական և կրթական միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան արվեստի գործիչներ Հայաստանից և ֆրանկոֆոն մի շարք երկրներից:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգված այս ծրագիրը իրականացվել է ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ Կրթության և գիտության ու Մշակույթի, նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ և ներգրավմամբ:

Բացի այդ, նախատեսվում է մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ելույթներ, ովքեր ունեն մշտական անդամների կարգավիճակ (այդ թվում Ուկրաինայի), Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների առջև: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի բացման արարողությունը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ – ների կողմից:

 

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux