2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ Ուկրաինա ռուսական լայնածավալ ռազմական ներխուժման սկսվելու 1000-րդ օրը Երևանում տեղի ունեցան կոմեմորատիվ միջոցառումներ։
Դեսպանությունը միացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի հետևանքով զոհված հայրենակիցների համար ամենօրյա համազգային լռության րոպեին, որը հայտարարվել էր Ուկրաինայի նախագահի թիվ N143/2022 հրամանագրով։
Երևանի Տ.Գ. Շևչենկոյի արձանի մոտ դեսպանության անձնակազմը, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Պատվավոր հյուպատոս Ս. Ղուդրաթյանը, Հայաստանի ուկրաինացիների "Ուկրաինա" ֆեդերացիայի ներկայացուցիչները՝
Ա. Հարությունյանի գլխավորությամբ, արևմտաուկրաինական ազգային համալսարանի Երևանի ուսումնագիտական ինստիտուտը, ուկրաինական համայնքի ակտիվիստները միասին անցկացրեցին կոմեմորատիվ միջոցառում, որն ավարտվեց պատերազմի ժամանակ զոհված հայրենակիցների պատվին ծաղիկներ խոնարհելով։