Ուկրաիներենը ազգային միասնության և կայունության խորհրդանիշ է, որը միավորում էուկրաինացիների սերունդներին: Շնորհիվ իր զարգացմանն ու ինտեգրմաը կյանքի բոլորոլորտներում՝ ուկրաինացիները հնարավորություն են ստանում լիարժեք գործել որպեսպետություն և պահպանել իրենց մշակութային յուրահատկությունը ամբողջ աշխարհում։
Այն ժամանակ, երբ Ուկրաինան ռազմի դաշտում պաշտպանում է իր անկախությունը, ուկրաիներենը, անցնելով դարավոր ճնշումների և արգելքների միջով, վերածնվում է ՝ամրապնդելով ուկրաինացի ժողովրդի հայրենասիրական ոգին և դիմադրությունը: Հենցուկրաիներենն է այն «վահանը», որը պաշտպանում է ազգին սպառնալիքներից, մասնավորապես ՝ ռուսական ապատեղեկատվությունից։
Հոկտեմբերի 25-ին դեսպանության անձնակազմը, Հայաստանի ուկրաինացիների"Ուկրաինա" ֆեդերացիան և Հայաստանի Հանրապետությունում ուկրաինացիները՝միացան "2024-Ազգային միասնություն" ռադիոթելադրանքի գրմանը: