Նոյեմբերի 22-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան, Հայաստանի ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիայի ներկայացուցիչների, հասարակական գործիչների և ուկրաինական համայնքի մասնակցությամբ, Երևանում տեղի ունեցան Հոլոդոմորի զոհերի մեծարման հիշատակի միջոցառումներ:
Հավաքվածների առջև ելույթ ունեցան դեսպանության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Լազարենկոն, Հայաստանի ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիայի նախագահ Ա.Հարությունյանը, Ուկրաինայի Պատվավոր հյուպատոս Ս. Ղուդրաթյանը և այլ մասնակիցներ:
Բանախոսները նշեցին, որ ՌԴ-ի սանձազերծած ցեղասպանական պատերազմը կիրառում է այն նույն մեթոդները, որոնք խորհրդային վարչակարգի կողմից կիրառվել են Ուկրաինայում արհեստական սովամահեր ստեղծելիս:
Մասնակիցները համաձայնության են եկել, որ պատերազմի վարման նման միջոցները տեղ չունեն ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում և Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին մաղթել են շուտափույթ հաղթանակ և խաղաղություն: