Սեպտեմբերի 22-ին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ուկրաինայի անկախության 35-րդ տարեդարձին և Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին։
Միջոցառմանը մասնակցեցին Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչները, ինչպես նաև Ինստիտուտի գիտամանկավարժական կազմի և ուսանողության ներկայացուցիչները։
Հանդիսավոր ողջույնի խոսքով հանդես եկան Ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը և Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը։
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների ստեղծագործական ելույթները, ուկրաինական և հայկական երգերի կատարումները, երաժշտական և պարային համարները, ինչպես նաև բանաստեղծությունների գեղարվեստական ընթերցումները տոնական տրամադրություն հաղորդեցին միջոցառմանը և ստեղծեցին տոնի յուրահատուկ մթնոլորտ։