«Ուկրաինական տունը Հայաստանում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ, Ծաղկազարդի տոնին, ուկրաինացի հրուշակագործի ղեկավարությամբ անցկացվեցին վարպետաց դասեր երեխաների համար՝ Զատկական մեղրաբլիթ նախշազարդելու, իսկ մեծահասակների պարագայում՝ Սբ․ Հարության տոնի ավանդական գլաձև հացերը թխելու համար։
Յուրահատուկ այս միջոցառման ընթացքում երեխաներն իրենց ձեռքով մի փոքրիկ զատկական հրաշք գործեցին, իսկ չափահասները՝ կիսվեցին տոնական թխվածքը պատրաստելու վաղեմի ուկրաինական ավանդույթների գաղտնիքներով: Մասնակիցների շնորհիվ ստեղծեց ջերմ և ընկերական մթնոլորտ։ Նրանք շնորհավորեցին միմյանց՝ Ծաղկազարդի և գալիք Զատկի տոնի առթիվ։
Նման հանդիպումներն ընդգծում են ուկրաինական համայնքի միասնության կարևորությունն արտասահմանում։ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր հյուրերին, ովքեր միացան մեր տոնակատարությանը և օգնեցին ստեղծել անմոռանալի ընտանեկան մթնոլորտ: Թո՛ղ որ այս տարվա Սբ․ Հարության տոնը յուրաքանչյուրին բերի ուրախություն, խաղաղություն և բարություն: