24.03.2025 թվականին դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում «Ուկրաինական ֆորում» ՀԿ-ի, «Alvan Tsaghik Social-Educational Center» ՀԿ-ի ներկայացուցիչների, «Մարդու իրավունքների Այբուբեն» նախագծին և «Կրթություն, Խաղաղություն, Կայունություն» համաժողովին մասնակցելու շրջանակներում Երևանում գտնվող ուկրաինացի և հայ երիտասարդների հետ (իրականացվում է «Alvan Tsaghik Social-Educational Center» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ):
Դեսպանատան հյուրերին պատմեցին ուկրաինացի և հայ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացման դարավոր պատմության, Հայաստանի մասին հետաքրքիր պատմական փաստերի մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեցին Ուկրաինայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների զարգացման պատմությանը և Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան գործունեությանը: