Հունիսի 26-ին՝ Ղրիմի թաթարների դրոշի օրը, Դեսպանությունում տեղի ունեցավ Ղրիմի թաթար ժողովրդի ազգային դրոշի հանդիսավոր բարձրացման արարողությունը՝ որպես Ղրիմի թաթարների ազգային խորհրդանիշի և Ղրիմի ազատագրման ճանապարհին ուկրաինացիների միասնության խորհրդանիշի մեծարման նշան։
Իր գոյության սկզբից ի վեր Ղրիմի թաթարների դրոշը ենթարկվել է արգելքների։ 1929 թվականին կոմունիստական իշխանությունները այն հայտարարեցին «բուրժուա-ազգայնական» և արգելեցին։ 1944 թվականին Ղրիմի թաթարների բռնի տեղահանումից հետո նրանց ազգային դրոշի պահպանումը համարվում էր խորհրդային իշխանության դեմ ուղղված հանցագործություն։
Ուկրաինայի անկախության հռչակումից հետո Ղրիմի թաթարների դրոշը վերածնվեց իր ժողովրդի հետ միասին։ Սակայն 2014 թվականին Ղրիմի ժամանակավոր օկուպացիայից հետո Ռուսաստանը վերականգնեց խորհրդային հանցավոր գործելակերպը Ղրիմի թաթար ժողովրդի նկատմամբ։ Օկուպացիոն իշխանությունները շարունակում են էթնիկական և կրոնական հիմքով խտրականությունը, քաղաքական հետապնդումներն ու դաժան բռնաճնշումները բնիկ ժողովրդի նկատմամբ։
Ռուսական զավթիչների նկատմամբ հաղթանակից և Ուկրաինայի բոլոր տարածքների ազատագրումից հետո ուկրաինական և ղրիմաթաթարական դրոշների վերադարձը թերակղզի կխորհրդանշի ազատության, արդարության և բարեկեցության վերադարձը Ղրիմ։