Փետրվարի 24-ին «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը» Երևանում անցկացրեց հուշ-երեկո՝ նվիրված Ռուսաստանի լայնածավալ ռազմական ագրեսիայի սկզբի չորրորդ տարելիցին , ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի սկզբի տասներկուերորդ տարելիցին և Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի օկուպացիային դիմադրության օրվան։
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան կողմից՝ համատեղ Լեհաստանի Հանրապետության դեսպանատան և «Hush Arar» արվեստի կենտրոնի հետ։Հյուրերը դիվանագիտական կորպուսի, կառավարության, փորձագիտական-քաղաքական, գիտական, հասարակական, մանկավարժական և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ էին, Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողներ, ինչպես նաև ՀՀ ուկրաինական սփյուռք։
Միջոցառման ծրագիրը ներառում էր «Ուկրաինան Վարշավայում» ֆիլմի ցուցադրություն, համանուն հրատարակության շնորհանդես և արվեստի ցուցահանդես։
Իր ելույթում ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը անկեղծ երախտագիտություն հայտնեց Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը, «Hush Arar» արվեստի կենտրոնին, ինչպես նաև բոլոր բարեկամ դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և հայ ժողովրդին՝ Ուկրաինային ցուցաբերած համերաշխության, աջակցության և օգնության համար: Վալերի Լոբաչը առանձին ընդգծեց ռուսական ագրեսիայի ծանր հետևանքները, մասնավորապես՝ կարևորագույն ենթակառուցվածքների համակարգված հրետակոծության հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, և ներկաների ուշադրությունը հրավիրեց «ՋերմությունՈւկրաինայիհամար» (WarmthforUkraine) նախաձեռնության վրա, որը դեսպանատունը համատեղ իրականացնում է Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ:
Ելույթ ունեցան նաև Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մատեուշ Ռոլիկը, որը տեղեկացրեց լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Լեհաստանի Հանրապետության կողմից Ուկրաինային տրամադրված օգնության և լեհ ժողովրդի համերաշխության մասին Ուկրաինայի ժողովրդի հետ, ինչպես նաև «Hush Arar» արվեստի կենտրոնի նախագահ Գարսևան Խաչատրյանը, որը խոսեց ֆիլմի և տպագիր հրատարակության ստեղծման պատմության մասին:
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: