«Ջերմություն Ուկրաինայի համար» նախաձեռնության շրջանակներում գեներատորների ևս մեկ խմբաքանակ է մատակարարվել Հայաստանից Ուկրաինա։
11 March 2026 15:17

ՌԴ-ի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքիդեմ շարունակվող հարձակումների ծանր հետևանքների պայմաններում Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունները ամբողջ աշխարհում միացել են «Ջերմություն Ուկրաինայի համար» (WarmthForUkraine) համաշխարհային նախաձեռնությանը։ Այս արշավը, որը նախաձեռնվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիգայի կողմից, նպատակ ունի հավաքագրել միջոցներ՝ գեներատորների և ջեռուցման սարքավորումների ձեռքբերման համար՝ աջակցելու տուժած համայնքներին, մասնավորապես հիվանդանոցներին և կրթական հաստատություններին։

Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունը, համագործակցելով Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ, կազմակերպել է դրամահավաք, ապահովել է սարքավորումների ձեռքբերումը և հերթական մարդասիրական օգնության խմբաքանակի առաքումը Ուկրաինա՝ այն հետագայում առավել տուժած շրջաններին բաշխելու նպատակով։

Սույն թվականի մարտի 4-ին Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը պաշտոնապես Ուկրաինայի դեսպանությանը փոխանցել է 12 շարժական ինվերտորային գեներատորներից բաղկացած խմբաքանակը։ Արդեն մարտի 5-ին մարդասիրական բեռը ուղարկվել է Ուկրաինա։

Հարկ է ընդգծել, որ սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների զգալի մասը Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հավաքագրել է անմիջապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Բացի այդ, նշանակալի ներդրումներ Հայկական Կարմիր Խաչի ընկերության հաշվեհամարին փոխանցել են՝ «Ուկրաինական ֆորում» ՀԿ-ն (ղեկավար՝ Օլենա Շևչուկ), ԱՈՒԱՀ-ի Երևանի կրթագիտական ինստիտուտը (տնօրեն՝ Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Ս. Ղուդրատյան), Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Ս. Սահակյան, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագետներ։

Ուկրաինայի դեսպանությունն անկեղծորեն երախտապարտ է Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը ցուցաբերած օգնության համար և բոլոր նրանց, ովքեր միացել են այս կարևոր գործին։

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux