Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա սահմանազատումը երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տա րածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման անհրաժեշտ պայման է:
Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրներին, Սևծովյան տարածաշրջանին, Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային ուղղված ռուսական մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է:
Ակնկալում ենք կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրականացում։ Ուկրաինան հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։